Այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. ծավոք, բժիշկի կյանքը փրկել չի հաջողվել․ Անահիտ Ավանեսյան


10:55 , 8 ապրիլ, 2025
Այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի Է ենթարկվել շտապօգնության բրիգադը: Այս մասին գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 
«Ցավոք, բժիշկը մահացել է: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին:
Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր»,– գրել է նախարարը: