Մուրազի Բորիկը կուսակցությունը շփոթել է սեփական օֆիսի հետ
11:39 , 7 ապրիլ, 2025
Հակադարձելով իր հյուրերից մեկի այն նկատառմանը, որ Հայաստանում գաղափարական քաղաքական ուժ կարող են համարվել ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն՝ Մուրազի Բորիկը հայտարարել է, թե ՀՀԿ-ն չի կարող գաղափարական ուժ համարվել, քանի որ այնտեղ որոշողն ու ֆինանսավորողը մի հոգի է՝ Սերժ Սարգսյանը: Ըստ Բորիկի՝ աշխատավարձ տվողը որոշում է, թե ինչ պետք է անեն մյուս կուսակակցականները, քանի որ նման կուսակցություններում կան միայն շեֆի համար այլոց հայհոյող մարդկանց ինստիտուտ:
Քֆուրի տակ մնացած Մուրազի Բորիկը Հայաստանի պետականաշինության գործում անուրանալի ավանդ ներդրած կուսակցությունը շփոթել է թերևս սեփական օֆիսի հետ, որը գոյատևում է բացառապես երրորդ նախագահի ու ՀՀԿ-ի դեմ քարոզի շնրոհիվ, որի դիմաց առատորեն վճարվումէ տերերի կողմից: Բորիկի կյանքի սկզբունքը փողի դիմաց պատվեր կատարելն է, ուստի կարծում է, թե մյուսներն էլ են նման սկզբունքներով առաջնորդվում՝ փողն ամեն ինչից վեր դասելով.ամե մարդ սեփական արշինով է մյուսներին չափում:
Ինչ վերաբերոմէ հոյհոյողներին, ապա Բորիկին հայհոյում են բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն Հայաստանի տեղեկատվական դաշտի վիճակի հանդեպ: Բորիկն իր գոյությամբ պղծում է այդ դաշտը, մինչդեռ հայտնի է, որ ցանկացած պետության պետական անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկն էլ տեղեկատվական դաշտն է, որը պետք է զերծ պահել բորիկների քայքայիչ ազդեցությունից, մաքրել դրանց այդ դաշտից, բայց քանի որ Բորիկի գոյությունը ձեռնտու է նաև Նիկոլին, ուստի որոշել են չձեռնահարել «Politik»-ին: