Բաքուն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Երևանին՝ «ականազերծմանը խոչընդոտելու համար»


11:52 , 7 ապրիլ, 2025

168.am-ը գրում է․

Բաքուն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Երևանին՝ «ականազերծմանը խոչընդոտելու համար»։

Անցած շաբաթ Բաքուն կրկին պնդեց, թե Հայաստանի տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս՝ պահանջելով Երևանից «ճշգրիտ քարտեզներ»։

Երևանն ավելի վաղ արձագանքել է, որ Հայաստանն ինչ քարտեզ ու տեղեկություն ունեցել է, արդեն փոխանցել է Բաքվին։