Օկուպացված Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է զոհվել


11:12 , 7 ապրիլ, 2025

Օկուպացված Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է զոհվել. դեպքը տեղի է ունեցել Մեխակավանի (Ջեբրաիլ) տարածքում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հերթապահության ժամանակ հայտնաբերված զինամթերքի պայթյունի հետևանքով Լենքորանի շրջանի զինծառայող Մուսազադե Ասկերը ծանր վիրավորվել է և մահացել: