Ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աբովյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում


09:52 , 7 ապրիլ, 2025

Ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աբովյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես՝ Աբովյան փողոցում՝ Աբովյան – Աղայան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան փողոց - Սայաթ-Նովա պողոտա խաչմերուկ  կարգելվի մեքենաների կանգառը,  Սայաթ-Նովա պողոտայում՝ Սուրբ Աննա եկեղեցու դիմացից մինչև Սայաթ-Նովա պողոտա-Տերյան փողոց խաչմերուկ կարգելվի մեքենանների կանգառը: