Հակոբյան Աննան պայքարում է «CCCP 2.0» ապագայի պրոյեկտի դեմ
12:13 , 5 ապրիլ, 2025
«Կրթվելը նորաձև է» ՀԿ-ի ռազմավարության խնդիրներից է Հակոբյան Աննան հռչակել «ազգային ինքնիշխան պետականության» անայլընտրանք լինելու մասին տեղեկատվական նյութերի մշակումն ու տարածումը: Առավել ուշագրավ է այն, թե ինչ է սրա տակ Աննան նկատի ունեցել: Պարզվում է՝ «Մեր ժողովուրդը լավ է ապրել, երբ եղել է այլ՝ ավելի մեծ, պետության կազմում», «Մեզ մեր հարևանների հետ հարաբերություններում երրորդ կողմ և երաշխավոր է անհրաժեշտ, որպեսզի մեր հարևանները մեզ չոչնչացնեն», «Հայը պետականատեր ազգ չէ, հայը պետք է ժողովրդագրական միավոր լինի այլ ազգի ստեղծած պետության մեջ» տեսակի խոսույթների հասցեական թիրախավորմամբ են զբաղվելու, կատեգորիկ-անզիջում քննադատության և հետևողականորեն դուրսմղման են ենթարկելու այդ թեզերը հանրային շրջանառությունից:
Ակնհայտ է, որ Աննայի քարոզից թուրքերն են միայն շահելու. եթե վերանում է ռուսական ազդեցությունը Հայատսանում, ապա դրա տեղը լրացվելու է թուրքականով, ու չնայած Աննան տվյալ դեպքում թուրքի անուն չի տվել, այլ կրկին առանց անուն տալու ռուսներին է թիրախավորել, սակայն պարզից էլ պարզ է, թե որն է նրա ՀԿ-ի քարոզչության նպատակը:
Աննայի արևմտյան տերերի գլխավոր գլոբալ նպատակը «CCCP 2.0» ապագայի պրոյեկտի չեղարկումն է, և Ուկրաինայում այդպես էլ չդադարող արնահեղության պատճառը հենց դա է: Միևնույն ժամանակ կասկած չկա, որ եթե ՌԴ-ին հաջողվի շահած դուրս գալ այդ պայքարից, ապա Նիկոլն ու Աննան առաջինն են հերթ կանգնելու Կրեմլի դռան դիմաց՝ Պուտինից իշխանություն մուրալով: Այսինքն՝ կարող է ստացվել, որ ԽՍՀՄ վերականգնման դեմ այսօր քարոզչություն իրականցնող Աննան վերջում դառնա նվիրյալ «կոմերիտուհի»՝ մեկի ծոցից թռնելով մյուսի գիրկը:
Բայց թող հույս չունենա, թե Կովկասում Ռուսաստանի ազդեցության հնարավոր մեծացման դեպքում Նիկոլը կարող է իշխանություն պահպանել. նրա իրական ու ամենառեալ գարանտը Թուրքիան է եղել ու կլինի, որի առաջխաղացումը նույն Աննայի համար կենաց-մահու հարց է դարձել: