Թրամփն անհամբեր սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը


12:50 , 4 ապրիլ, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհամբեր սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ուրբաթ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը։

Ելույթ ունենալով Բաքվում կայացած էներգետիկ միջոցառման ժամանակ՝ Ջեյքոբսն ասել է, որ խաղաղության համաձայնագիրը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար «անվտանգության և բարգավաճման նոր դարաշրջան» կբացի: