Պակիստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 510-ը


17:26 , 27 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Երեքշաբթի Պակիստանի Բելուջիստան մարզում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 515-ի՝ հաղորդում է Reuters գործակալությունը:

Երկրաշարժի հետևանքով հարյուրավոր մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Բժիշկները հայտարարել են, որ բոլոր տուժածների համար հիվանդանոցներում տեղ չկա: Բանակը նրանց ուղղաթիռներով հասցնում է հարևան շրջաններ:

Հիշեցնենք, որ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բելուջիստանի տարածքում՝ Ավարանից 69 կմ հյուսիս-արևելք, օջախը գտնվել է 22.9 կմ խորության վրա: Երկրաշարժին հետևել է չորս հետցնցում: