Վրաստանի նախագահի առաջին այցը կլինի Ադրբեջան, երկրորդը` Հայաստան


21:27 , 3 ապրիլ, 2025

Tert.am-ը գրում է․

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի կեսերին կայցելի Ադրբեջան, իսկ ավելի ուշ՝ Հայաստան։ Այս մասին հայտարարել է Կավելաշվիլիի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Լուկա Էխվաիան։

Նշենք, որ այս երկու երկրներ է առաջինը այցելել նաև «Վրացական երազանք»-ի ղեկավար Իրակլի Կոբախիձեն` 2024 թվականի ընտրություններից հետո։