Նա հիշեցրեց՝ այն քաղաքական ուժերը, որոնք արտահերթ ընտրություններում հաղթահարեցին անցողիկ շեմը, արդեն հայտարարել են, որ Գյումրիում ՔՊ-ն քաղաքապետ չի ունենալու, այսինքն՝ որևէ մեկը ՔՊ-ին չի միանալու։
«Սա նշանակում է, որ ՔՊ-ն Գյումրիում պարտվել է, եթե նա քաղաքապետ չի ունենալու, ուրեմն՝ սա պարտություն է ՔՊ-ի համար։
Որքանով ինքս եմ տեղյակ՝ այս ընթացքում Վարդան Ղուկասյանի ու Մարտուն Գրիգորյանի միջև որևէ շփում տեղի չի ունեցել՝ ո՛չ հեռախոսային, ո՛չ էլ դեմ առ դեմ։ Սպասենք, տեսնենք՝ ինչ է լինելու»,- ընդգծեց Վարդևան Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Գյումրիում մարտի 31-ին կայացած ավագանու արտահերթ ընտրություններում քաղաքական որևէ ուժի չհաջողվեց միանձնյա ձևավորել իշխանություն, անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ։
Նրանք են՝ ՔՊ՝ Սարիկ Մինասյան, Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ Վարդան Ղուկասյան, «Մեր քաղաքը» դաշինք՝ Մարտուն Գրիգորյան, «Իմ հզոր համայնք»՝ Ռուբեն Մխիթարյան, «Մայր Հայաստան»՝ Կարեն Սիմոնյան։ Այս պահին սպասում են, թե ինչ որոշում կկայացնի Մարտուն Գրիգորյանը՝ ձայն կտա՞ Վարդան Ղուկասյանին, թե՞ ոչ, որպեսզի վերջինս Գյումրիում ձևավորի իշխանություն, որի համար անհրաժեշտ է 2 ձայն։
Հիշեցնենք նաև, որ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ հոկտեմբերին «Բալասանյան» դաշինքի բոլոր անդամները վայր դրեցին իրենց մանդատները։
«Բալասանյան» դաշինքն այս որոշումն ընդունել էր դաշինքի հետ սերտորեն կապված նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի, նրա որդու և ևս երեք մերձավորների նկատմամբ քրեական հետապնդումից հետո։ Վերջիններս անցնում են Գյումրիի Սև բերդի հարակից հողատարածքների օտարման գործով։