21:38 , 27 սեպտեմբեր, 2013
Մենք հաճախ բողոքում ենք մոռացկոտությունից, ցրվածությունից: Սակայն դրանց դեմ կարելի է պայքարել` կիրառելով ստորև նշված մեթոդները:
Ժամանակ առ ժամանակ ամենօրյա սովորական գործողությունն անելիս (հագնվելիս, լոգանք ընդունելիս, սենյակով քայլելիս) փակեք աչքերը:
Եթե աջլիկ եք, թեկուզ մի քանի տող գրեք ձախ ձեռքով, և հակառակը:
Օրական 2 լիտր հեղուկ խմեք: Գերմանացի գիտնականները եզրակացրել են, որ ջուրը, թեյն ու հյութերը բարերար ազդեցություն ունեն հիշողության վրա:
Հաճախ շնչեք հազրեվարդի յուղի հոտը: Այն ոչ միայն լավացնում է հիշողությունը, այլև խթանում մտավոր գործունեությունը: Կենսունակությունը բարձրացնելու համար հազրեվարդի յուղի 1-3 կաթիլ կարելի է ավելացնել տարբեր կերակուրների մեջ: Կարելի է նաև հազրեվարդի յուղով լոգանք ընդունել:
Այլ օգտակար խորհուրդներ՝ ԱՅՍՏԵՂ