Թևանյան Անդոն ընդամենն օգնեց Ավինյան Տիկոյին բարով-խերով «կուլ տալ դժվարամարս պատառը»


15:10 , 3 ապրիլ, 2025
Ներքաղաքական թոհուբոհում մի տեսակ մոռացվեց երևանյան տրանսպորտի գների թանկացման թեման. նրանք, ովքեր բոյկոտում ու բոյկոտի կոչ էին անում՝ ողջ օրն ավտոբուսից ավտոբուս մտնելով, այսօր կարծես թե չեն խոսում, ընդհատակ են անցել, իսկ թեման էլ «ջրվել է» ու մոռացվել:

Ինչպես հայտնի է, տրանսպորտի գների թանկացման դեմ պայքարի առաջամարտիկը Թևանյան Անդոն էր դարձել՝ ջանալով քաղաքական դաշտում կայանալ հենց այդ եղանակով: Ի՞նչ եղավ, ո՞ւր է կորել, զբաղված էր Գյումրիի ընտրություններո՞վ: Ընտրություններն ավարտվեցին, հիմա ի՞նչ, Անդոն էլի շարունակելու է բոյկոտել ու իբր ապստամբե՞լ, թե՞ հավեսը փախել է, հիասթափվել:

Անդոյի պայքարի վերջնարդյունքում ստացվեց, որ տրանսպորտի գները փաստացի բարձրացան, հանրությունն էլ անիմաստ պայքարից զզվեց և հոգնեց նախևառաջ Անդոյի պատճառով, որը հիմա էլ սկսել էր խոսել հանրաքվե անցկացնելու մասին: Այսինքն՝ Անդոն ընդամենը «գոլորշի բաց թողեց»՝ օգնելով Ավինյան Տիկոյին ծրագիրն այնպես ռեազլիզացնել, որ «պատառը կոկորդին չմնա»:

Անդոն, իհարկե, սուվերեն ֆիգուր չէ. նա ընդամենը «մելկի» ծաղրածու է, ուստի համապատասխան հարցերը պետք է ուղղվեն «կրկեսի տնօրինությանը», որը չգիտի՝ է՛լ ինչ անի, որ չանցնի պատմության գիրկը: