Մուրազի Բորիկին ու Թևանյան Անդոյին ֆինանսավորողները պարզապես քամուն են տալիս իրենց փողերը
14:36 , 3 ապրիլ, 2025
Մեկնաբանելով Գյումրու ընտրություները՝ Մուրազի Բորիկը պարծեցելէր, թե դրանց մասնակից ուժերից միայն Թևանյան Անդոյի «Մայր Հայաստանը» ու ՔՊ-ն են, որ մասնակցել են իրենց քաղաքական դեմքով, մինչդեռ մյուսների պարագայում համախմբումը եղել է անհատի շուրջ:
Հաշվի առնելով Սիմոնյան Կարենի հավաքած ձայների ոչ տպավորիչ քանակը՝ ստացվում է, որ Բորիկն ակամա խոստովանել է, որ Անդոյի «Մայր Հայաստանը» ու դրա գաղափարախոսությունը փաստացի ոչ պոպուլյար է հանրության շրջանում: Այսինքն՝ ընդամենը 6%-ից մի փոքր ավել հավաքել է ոչ թե Սիմոնյան Կարենը, այլ Անդոյի «Մայր Հայաստանը», ինչը նշանակում է, որ այդ ուժն իրականում սեփական թեկնածուին վնասել է՝ չթողնելով ամբողջությամբ բացահայտվել: Մինչդեռ եթե Բորիկն ու Անդոն իրենց մեջտեղ չգցեին ու թույլ տային, որ Սիմոնյան Կարենը սեփական դեմքով մասնակցեր, գուցե արդյունքներն ավելի լավը լինեին:
Հիմա մնում է, որ բորիկները հետևություն անեն, ավելի ճիշտ՝ հետևություն անեն նրանց տերերը՝ գիտակցելով, որ ուղղակի «քամուն են տալիս» իրենց փողերը՝ Թևանյան Անդոյի նմաններին բթկոխ անելով. փողը կարևորագույն ռեսուրս է քաղաքականության մեջ միայն այն դեպքում, եթե այն ճիշտ մարդկանց վրա է ծախսվում: