Ահազանգ եմ ստացել Նուբարաշեն ՔԿՀ-ից, որ 5-րդ հարկում բոլոր ցմшհ դատապարտյալների ջшրդ է կազմակերպվել. իրավապաշտպան


14:26 , 3 ապրիլ, 2025

Հենց նոր ահազանգ ստացա Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից, որ 5-րդ հարկում բոլոր ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել։ Հայտնում է  իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: 

«Ինձ ասում են, որ դատապարտյալները արյունլվա ընկած են, և որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։ Հարցնում էին՝ ի՞նչ ենք արել, ինչի՞ համար։ Սա ի՞նչ ջարդ է։ Ո՞ւմ հրահանգով են ջարդում այդ մարկանց։ Տեղյա՞կ է Արդարադատության նախարարության տիրուհին, որ փակված անպաշտպան մարդկանց են ջարդում։ Թշնամին գրավել է երկիրը։ Բռնություն է շուրջ բոլորը»,- գրել է նա: