«Ամեն օր գնում եմ մարզասրահ ու վոկալի դասերի, էֆեկտներով լի ելույթ է սպասվում». Պարգը պատրաստվում է «Եվրատեսիլ»-ին


13:56 , 3 ապրիլ, 2025

Tert.amLife-ը գրում է

«Շատ ինտենսիվ պատրաստվում ենք, հիմա բեմադրության վրա ենք աշխատում, ուզում ենք, որ մաքսիմալ էֆեկտներով հագեցած ելույթ լինի: Համարյա ամեն օր գնում եմ մարզասրահ ու վոկալի դասերի»,- խոսելով «Եվրատեսիլ» երգի մրցույթի նախապատրաստական ընթացքի մասին՝ Առաջին ալիքի եթերում պատմել է Հայաստանի պատվիրակ Պարգը:

Նրա խոսքով՝ այն բեմադրությունը, որը հանդիսատեստը տեսել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, «Եվրատեսիլ»-ում դա չի տեսնելու:

«Լրիվ այլ բեմադրություն է լինելու: Բեմում ավելի շատ մենակ եմ լինելու: Շատ ակտիվ շարժումներ են լինելու ու կարևոր է նաև ֆիզիկական պատրաստվածությունը»,- նշել է երգիչը:

Խոսելով մրցույթին հոգեպես պատրաստ լինելու մասին, Պարգը նշել է, որ այդ հարցում իրեն շատ է օգնում կինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: