Մյանմարի ափերի մոտ կրկին երկրաշարժ է տեղի ունեցել


22:57 , 2 ապրիլ, 2025

Tert.am-ը գրում է․

Մյանմարի ափերի մոտ կրկին երկրաշարժ է տեղի ունեցել, այս անգամ 5,0 մագնիտուդ ուժգնությամբ, հաղորդում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Անցած ուրբաթ Մյանմարում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում։ Թարմացված տվյալներով,  ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել էր 2,886-ի։