21:16 , 2 ապրիլ, 2025Tert.am-ը գրում է․
Ուկրաինայում հակամարտությունը հրադադարի շեմին է, սակայն երկու կողմերը պետք է համաձայնության գան։ Այս մասին Fox News-ի եթերում ասել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։
«Ես հավատում եմ, որ մենք կարող ենք հասնել դրան: Ես իսկապես հավատում եմ, որ մենք հրադադարի եզրին ենք, բայց երկու կողմերն էլ պետք է ինչ-որ համաձայնության գան: Կողմերից ոչ մեկը չի ստանա այն ամենը, ինչ ցանկանում է», - նշել է նա։