Եթե Աննան բացահայտի իրականությունը, չի կարողանալու տնից դուրս գալ


16:30 , 2 ապրիլ, 2025
Աննայի ՀԿ-ի լուծելիք խնդիրների ցանկն ուսումնասիրելիս պարզում ենք, որ դրա ենթանպատակներից մեկն է հռչակվել պետության՝ որպես կարևորագույն քաղաքական ինստիտուտի մասին տեղեկատվական նյութերի մշակումն ու հանրայնացումը, նյութերում հանրամատչելի և հետևողականորեն պարզաբանումը, որ պետությունն է քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության և անվտանգության ապահովման հիմնական երաշխավորը, ազգային-մշակութային ինքնատիպության պահպանման և զարգացման ամենաարդյունավետ միջոցը։

Փաստորեն՝ Աննան ներկաացրել է այն, ինչ որ ներկայիս Հայաստանի բնության մեջ ուղղակի գոյություն չունի. կա՞ մեկը, ով, ձեռքը դնելով սրտին, կարող է հայտարարել, որ ՔՊ-ի պետությունը քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության և անվտանգության ապահովման հիմնական երաշխավորն է կամ ազգային-մշակութային ինքնատիպության պահպանման և զարգացման ամենաարդյունավետ միջոցը: Չկա նման բան. լիներ, մահակավորների թվաքանակն արհեստականորեն այսքան չէր ուռճացնի Նիկոլը՝բյուջեից մսխելով հարյուրավոր միլիարդներ: Ընդհակառակը՝ ներկայումս Հայաստանի Հանրապետությունը, որի ճակատին «Աննա» է գրված, հակառակ գործառութներն է իրականացնում. քաղաքացիների իրավունքների և ազատությունների ոտնահարման և անվտանգային համակարգի փլուզման գառանտն է դարձել՝ թիրախում ունենալով հայ ժողովրդի ազգային-մշակութային ինքնատիպությունը: Աննան կոսմոպոլիտ գաղափարախոսության կրող է, ինքն իրեն համարում է աշխարհի քաղաքացի՝ փորձելով սեփական արժեհամակարգը պարտադրել շարքային քաղաքացիներին: Գուցե ժողովրդի հաշվին կուտակած փողերով միլիարդատիրուհի դարձածի համար կոսմոպոլիտ գաղափարախոսությունը լավ է, սակայն հայ ժողովրդի պես վտանգված մի բուռ ազգի համար ինքնակործանման ճանապարհն է դա, որ ձեռնտու կարող է լինել միայն թուրքերին:

Աննան իրականությունը ներկայացրել է գլխիվայր շրջված, քանի որ հասկանում է, որ եթե ասի այն, ինչ որ իրականում կա, ո՛չ ինքը, ո՛չ էլ իր ՀԿ-ականները փողոց չեն կարող դուրս գալ: