Արթուր Վանեցյանը խոսել է Մարտուն Գրիգորյանի հնարավոր որոշման մասին


14:12 , 2 ապրիլ, 2025
Ինչ որոշել է, թե ոնց է վարվելու կամ ոնց ենք վարվելու՝ կհայտարարենք այն ժամանակ, երբ կորոշենք, որ պետք է հայտարարենք, Factor.am-ի հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի որոշմանը

Հստակեցնող հարցին՝ ե՞րբ կորոշեն հայտարարել, Վանեցյանը միայն կարճ արձագանքել է՝ «սպասենք»։ Վարդան Ղուկասյանը երեկ Factor TV-ի հետ զրույցում նշել է, որ իր կարծիքով Մարտուն Գրիգորյանի լռությունը իրենց մեջ եղած անձնական խնդիրներով պայմանավորված չէ, թե ինչ նկատի ունի՝ չմանրամասնեց։