Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին


12:11 , 2 ապրիլ, 2025

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել 2016թ. ապրիլյան հաղթական պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։

Նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: