Փեզեշքիանը պետական ​​այցով կմեկնի Ադրբեջան


13:40 , 1 ապրիլ, 2025
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ապրիլին պետական այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին երեքշաբթի Trend-ին հայտնել են Ադրբեջանում Իրանի դեսպանությունից։

Այցի շրջանակում կանցկացվի ադրբեջանա-իրանական գործարար համաժողով, նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում։