Հնդիկներին թույլատրել են քվեարկել «բոլորին դեմ»


15:56 , 27 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հնդկաստանի Գերագույն դատարանը ճանաչել է «բոլորին դեմ» քվեարկելու ընտրողների իրավունքը: Էլեկտրոնային քվեարկության համար նախատեսված մեքենաներում այժմ համապատասխան կոճակ կհայտնվի: Այս մասին հայտնում է BBC-ն:

Հնդիկ ակտիվիստները հանդես են եկել առաջարկով. եթե ընտրատարածքում քվեարկության մասնակիցների ավելի քան 50 տոկոսը դեմ քվեարկի բոլորին, ապա պետք է կրկնակի ընտրություններ անցկացվեն:

Հնդկաստանում համընդհանուր ընտրությունները կանցկացվեն հաջորդ տարի: