ՌԴ ԱԳ փոխնախարարը չի կարծում, թե ԱՄՆ-ն մտադիր է դուրս գալ ՆԱՏՕ-ից


23:21 , 31 մարտ, 2025

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովի կարծիքով՝ Միացյալ Նահանգները մտադիր չէ դուրս գալ ՆԱՏՕ-ից, իսկ Վաշինգտոնի կոշտ հռետորաբանությունն օգտագործվում է կառույցի անդամ գործընկերներին խրախուսելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ ԱԳ փոխնախարարը հայտարարել է «Միջազգային կյանք» ամսագրին տված հարցազրույցում։ 

«Չեմ կարծում, որ դա տեղի կունենա: Կարծում եմ, որ որոշակի քաջություն կա ԱՄՆ-ի ներկա վարչակազմի հռետորաբանության մեջ և բառապաշարում: Կարծում եմ, որ դա մի տեսակ բանավոր մտրակի տարր է, որը կարող է օգտագործվել «ՆԱՏՕ-ական ձիուն» խթանելու համար»,- ասել է ռուս դիվանագետը։