Թիվ-թվաբանություն. Ուռոլոգը՝ ձվածեղով բուժման, շոկային մեթոդների և սեռակրթության բացակայության մասին
17:10 , 31 մարտ, 2025
Բժշկի անհասկանալի ձեռագրի պատճառով երբևէ սխալ դեղեր գնե՞լ եք, եթե ոչ, ապա ձեր բախտը բերել է, դե իսկ ուռոլոգ-բլոգեր Դավիթ Տոնոյանը պատմում է, թե ինչպես մի անգամ իր բուժառուն ձեռագրի պատճառով սխալմամբ հոգեմետ դեղ է գնել: Բայց սա հաղորդման ամենասկանդալային հատվածը չէ, ռոբոտիկը ուռոլոգին ստիպել է պատմել «ավանդական» մեթոդներով ինքնաբուժության այնպիսի դեպքերի մասին, որոնք և զավեշտալի են, և միաժամանակ շատ վտանգավոր իրենց հետևանքներով:
Դավիթը խոսել է Հայաստանում սեռակրթության բացակայության պատճառով դեռահասների խնդիրների մասին, և խնդիրների, որոնք չեն շրջանցում նաև մեծահասակներին: Բժշկի սենյակի մութ ու շոկային պատմությունները՝ տեսանյութում.