Panorama.am-ը գրում է.
«Ես Հայաստանում անցկացնում եմ միջոցառում և իմ 12 գործընկերների հետ, որոնք ժամանել էին ԱՄՆ-ից, գործնական քննարկումներ ենք կազմակերպել և 2.5 ժամ առանց պատճառի մնացինք օդանավակայանում»,-հրավիրված ասուլիսում հայտարարեց «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը՝ ներկայացնելով Հայաստան իր մուտքը խոչընդոտելու իշխանությունների քայլը։
Նա հայտնեց, որ իր մուտքի արգելքի պատճառը շատ պարզ է։
«Իմ կարծիքով, դրա պատճառն այն է, որ ես բավականին շատ մասնակցում եմ Հայաստանի քաղաքական և հասարակական գործընթացներին, բարեգործությանը»,-ասաց Աբրահամյանը և շարունակեց. «Երևի ինքը որևէ մեկին մի խնձոր չի տվել, ես չգիտեմ, բայց Աբրահամյան Արան ի՞նչ է արել,՝ փախստականներին մոտ 200 բնակարան է նվիրել՝ 2-3 սենյականոց»։
Նա թվարկեց և ասաց, որ բոլոր բարեգործական ծրագրերը իրականացրել է «Ռուսաստանի հայերի միության» միջոցով, որը 100 %-ով միայն ինքն է ֆինանսավորում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: