«Ասում են՝ ծառ եք կտրում», «Հեռացվել է 59 թեղի տեսակի ծառատեսակ, դրանց փոխարեն տնկվել է 82 կատալպա գնդաձև ծառատեսակ». քննարկում՝ քաղաքապետարանում


11:59 , 31 մարտ, 2025

Tert.am-ը գրում է.

Ցավոք սրտի, այնտեղ, ուր կտրել ենք ծառերը, դիմացի հատվածում մի քանիսը մնացել են, դրանք թեղիներ են, կարող են տեսնել, թե ինչ ծառեր ենք կտրում։ Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ պատասխանելով քաղաքապետ Ավինյանի դիտարկմանը, թե ասում են՝ դուք ծառեր եք կտրում  ու սակուռաներ եք տնկում ամենուրեք:

«Պարոն քաղաքապետ, այդ հիվանդ թեղի տեսակի ծառատեսակները, որոնք դեռևս 22 թվականից ներառված էին ծրագրի մեջ՝ փոխարինման համար, և արդյունքում այդ փողոցում երկու օրվա ընթացքում մեզ հաջողվել է բերել ջրագիծ, անցկացնել բոլորովին նոր ոռոգման համակարգ: Հեռացվել է 59 թեղի տեսակի, նորից եմ կրկնում ծեր, փտած, գրեթե սաղարթ չձևավորող ծառատեսակներ, այդ 59-ի փոխարեն տնկվել է 82 կատալպա գնդաձև ծառատեսակ, որոնք իրենց չափսերով ավելի մեծ են, քան տնկվել են Թումանյան փողոցում»,- ասաց Բեգոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: