«Ֆեյսբուքը» թույլատրել է խմբագրել հրապարակումները


15:21 , 27 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

«Ֆեյսբուք»–ն իր օգտատերերին սեփական հաղորդագրությունները (status) փոփոխելու հնարավորություն է ընձեռել։

Այժմ սոցցանցի օգտատերերը կարող են փոփոխել իրենց հրապարակումները ցանկացած պահի։ Այժմ հաղորդագրությունների կողքին՝ «հեռացնել» ու «ցույց չտալ էջում» գործառույթների կողքին ավելացել է նաև «խմբագրել» գործառույթը։