Գյումրու «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանին տեղափոխել են ՁՊՎ․ փաստաբան


08:14 , 31 մարտ, 2025

Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է. «ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման միջամտությամբ, վերջապես, հաջողվեց գտնել Գյումրիի «Մեր քաղաքը» նախընտրական դաշինքով ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանի քննիչին:

Արդեն տիկին Անահիտին տեղափոխել են ՁՊՎ: Հիմա սպասում եմ՝ քննիչը համապատասխան գրություն տա, որպեսզի գնամ տեսնելու ձերբակալված 70 տարեկան կնոջը»: