«Առաջին հերթին գաջեթները, իսկ աղջիկները՝ հետո». յուրաքանչյուր 8-րդ տղամարդը պատրաստ է միայնակ մնալ հանուն նոր iPhone-ի


15:09 , 27 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Բրիտանական SaleLand.co.uk կայքի անցկացրած հարցման արդյունքները կարող են աղջիկներին ստիպել զգուշանալ։ Հարցմանը մասնակցած 550 տղամարդկանցից յուրաքանչյուր 8-րդը պատրաստ է միայնակ մնալ, եթե դրա դիմաց ստանա iPhone 5S սմարթֆոն։ Հարցվածների 3%-ն էլ պատրաստ է նույն պարգևատրման դիմաց լքել ընկերուհուն, գրում է newsru.com-ը։

«Մենք հանդիպում ենք 3 տարի, սակայն եթե անհրաժեշտ լինի ընտրություն կատարել նրա ու iPhone 5S-ի միջև, ես կլքեմ նրան առանց մտածելու»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը։

Սակայն միայն Apple-ի նոր արտադրանքը չէ, որ կարող է կործանել սերը։

«Իհարկե, ես ոչ մի դեպքում չեմ փոխի իմ ընկերուհուն iPhone-ի հետ։ Սակայն նոր Samsung Galaxy-ն ինձ համար գայթակղիչ կլիներ»,- կարծում է մեկ այլ մասնակից։ Եվ 5%-ը նրա հետ համաձայն է՝ պատրաստակամություն հայտնելով խզել հարաբերությունները հանուն սմարթֆոնի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ