Tert.am-ը գրում է․
«Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից՝ հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Օհանջանյանն այլ հարցերի չպատասխանեց, ասելով, թե ընթացքում լրացուցիչ տեղեկատվություն կտան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ «Մեր քաղաքը» դաշինքը հայտնել էր, որ քաղաքացիական հագուստով անհայտ անձինք՝ բռնի ուժով առևանգել են ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին: