Գյումրիի ընտրատեղամասերից մեկում ինտերնետ սարքը կարճ միացման հետևանքով վնասվել էր, որի պատճառով ընտրատեղամասի տեսախցիկը կապ չէր ապահովում ԿԸՀ-ին


16:52 , 30 մարտ, 2025

Tert.am-ը գրում է.

Վարդակների կարճ միացման հետևանքով վնասվել էր 3/03 ընտրատեղամասի ինտերնետ սարքը, որի պատճառով ընտրատեղամասի տեսախցիկը կապ չէր ապահովում ԿԸՀ-ին։

«Այդ ամբողջ ընթացքում փաստում եմ, որ ապօրինի գործողություններ չեն եղել», -Tert.am-ի հետ զրույցում ասաց անկախ դիտորդ Արմինե Ադիբեկյանը։

Ադիբեկյանի խոսքով, 40 րոպեից ավելի սարքը չի աշխատել։