Զակազ տվողներին գնացեք, ասեք՝ չստացված շոու էր. Մերձավանի վարչական ղեկավարը ընտրատեղամասում նաեւ ՔՊ վստահված անձ է


14:39 , 30 մարտ, 2025

Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանը 14/07 ընտրատեղամասում նաեւ ՔՊ վստահված անձ է։ Մհեր Ախտոյանը հրաժարվեց պատասխանել լրատվամիջոցների հարցերին եւ ասաց, որ կոպիտ կերպով ասաց, որ լրագրողները «շոու են անում»։

«Զակազ տվողներին գնացեք, ասեք՝ չստացված շոու էր, լավ անցա΄ք, չեմ  պատասխանում»։