Ուկրաինայի զինկոմները ծանուցագրեր են ուղարկում նույնիսկ նրանց, ովքեր արդեն խրամատներում են


23:32 , 28 մարտ, 2025

Lurer.com-ը գրում է․

Ուկրաինայի զինկոմիսարիատներում խառնաշփոթ է տիրում․ ծանուցագրերը ուղարկվում են նույնիսկ այն քաղաքացիներին, ովքեր վաղուց խրամատներում են։ Այս մասին հայտարարել Է Գերագույն ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդը, գրում է EADaily-ն:

«Ինձ հաճախ դիմում են զինծառայողներ, որոնք տուգանվել են զինկոմիսարիատներ չներկայանալու պատճառով, չնայած վերջիններս արդեն երրորդ տարին են ռազմաճակատում», - ասել է նա:

Պատգամավորը կասկած է հայտնել, որ «զինկոմիսարիատները իրական տեղեկություններ չունեն երկրի զորահավաքային ռեսուրսների մասին»: