22:34 , 28 մարտ, 2025
Խորապես ցնցված ենք սարսափելի երկրաշարժի մասին լուրերից, որ տեղի է ունեցել Մյանմարում, Թաիլանդում և հարևան երկրներում: Նման հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն՝ X-ի իր միկրոբլոգում ցավակցական ուղերձ հղելով Մյանմարում և Թաիլանդում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։
«Խորապես ցնցված ենք սարսափելի երկրաշարժի մասին լուրերից, որ տեղի է ունեցել Մյանմարում, Թաիլանդում և հարևան երկրներում, որի հետևանքով այդքան շատ զոհեր կան։ Մեր աղոթքները բոլոր տուժածների հետ են, մաղթում ենք այս աղետի հետևանքների շուտափույթ հաղթահարում»,- նշված է ԱԳՆ ուղերձում։