Մի խումբ ՔՊ-ականներ արդեն Գյումրիում են․ պատրաստվում են մեծ հանրահավաքի


17:07 , 28 մարտ, 2025

Armlur.am-ը գրում է․

Այսօր՝ ժամը 18։00-ին նախատեսված է ՔՊ-ի Գյումրու նախընտրական եզրափակիչ մեծ հանրահավաքը։

Ինչպես տեղեկանում ենք համացանցում տարածված լուսանկարներից, մի շարք ՔՊ-ականներ արդեն Գյումրիում են և պատրաստվում են հանրահավաքին։

Հիշեցնենք, որ Գյումրու համայնքապետի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն՝ Սարիկ Մինասյանը հայտարարել էր, որ Գյումրու Թատերական հրապարակում մեծ հանրահավաք են իրականացնելու։ Ըստ ArmLur.am-ի քպամերձ աղբյուրների՝ սկզբում նախատեսված է եղել, որ գոնե եզրափակիչ հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը մասնակցություն կունենա, բայց երեկ ՔՊ-ականներին տեղեկացրել են, որ հանրահավաքը իրենք իրենցով են իրականացնելու, Փաշինյանը զբաղվածություն ունի և Գյումրի չի գնալու։

ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ այս պահի դրությամբ նրանց հորդորել են հնարավորության դեպքում բոլորով երեկոյան լինել Գյումրիում։ Իսկ թե Փաշինյանը կմտափոխվի Գյումրի գնալու հարցում, որևէ հստակ բան չենք կարող ասել։