ՔՊ-ն կողմ կքվեարկի Տարոն Մարգարյանին և Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդություններին


16:13 , 27 մարտ, 2025

ՔՊ-ն կողմ կքվեարկի Տարոն Մարգարյանին և Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդություններին: Այս մասին լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը

«Խմբակցությունը քննարկեց և որոշում կայացրեց համաձայնություն տալ  գլխավոր դատախազի միջնորդությանը և, ըստ էության, չխոչընդոտել արդարադատության իրականացմանը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը մեղադրվում է կաշառք տալու մեջ, իսկ Տարոն Մարգարյանը՝ փողերի լվացման: