Սկսվել է Իրանի եւ ԱԷՄԳ միջեւ բանակցությունների 11-րդ փուլը


14:07 , 27 սեպտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Վիեննայում այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Իրանի եւ ԱԷՄԳ ներկայացուցիչների միջեւ սկսվել է բանակցությունների 11-րդ փուլը: Բանակցություններն ընթանում են միջազգային փորձագետներին Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկատվություն տրամադրելու կարգի վերաբերյալ, գրում է ՌԻԱ Նովոստին: 

ԱԷՄԳ գլխավոր տնօրենի տեղակալ Հերման Նակերցը հայտարարել է, որ իրենք ողջունում են վերջին ժամանակների իրադարձությունները եւ միջուկային հարցերը կարճ ժամանակում լուծելու Իրանի նախագահի հայտարարությունը: