14:01 , 27 սեպտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ընտրել է նոր զենիթային հրթիռների մատակարարման T-Loramids տենդերի հաղթողին, որն անցկացվում էր 2009թ–ից։
Հաղթող է ճանաչվել չինական China Precision Machinery Export-Import Corp. (CPMIEC) ընկերությունը, որը թուրքական Զինված ուժերին HQ-9 համակարգեր է առաջարկել, որոնք ռուսական С-300В համակարգերի փոփոխված կրկնօրինակն են։ Տենդերին մասնակցել է նաև «Рособоронэкспорт» ռուսական ընկերությունը իր С-300ВМ «Անթեյ–2500» համակարգերով։
Չինական ընկերությունը 3մլրդ դոլար արժողությամբ գործարք է կնքել Թուրքիայի հետ։