«Ես երբեք որևէ քարոզարշավի չեմ մասնակցել». Արթուր Ալեքսանյանի պատասխանը՝ իրեն ՔՊ-ական համարողներին


20:48 , 26 մարտ, 2025

Armlur.am-ը գրում է․

Երկու օր առաջ սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է հունահռոմեական ոճի հայտնի ըմբշամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն, տարբեր տարիներին օլիմպիական խաղերի մեդալակիր Արթուր Ալեքսանյանի ու Գյումրու ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանի լուսանկարը։

Սոցցանցերի շատ օգտատերեր քննադատում էին հայտնի մարզիկին իշխանության թեկնածուի քարոզարշավին մասնակցելու, նրան աջակցելու համար։

2 օր լռությունից հետո Արթուր Ալեքսանյանը խոսեց, որ նկարը մարտի 11-ին է եղել, երբ ՏԿԵ նախարարը Սարիկ Մինասյանի հետ այցելել է մարզիկի անվան սպորտդահլիճ՝ շինարարական աշխատանքներին ծանոթանալու համար։

«Անկեղծ ասած, իմ այս երկար ու ձիգ տարիների մեջ, երբեք չեմ մասնակցել որևէ քարոզարշավի, իմ սպորտային նկարագիրը կոփել է նաև կամքս, ես զբաղվում եմ իմ գործով …»,- գրել է Ալեքսանյանը։