ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը


10:12 , 26 մարտ, 2025

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը:

Նշվում է նաև, որ ընդգծվել է Գազայում մշտական հրադադարի հաստատման կարևորությունը և այդ հարցի անհրաժեշտությունը տարածաշրջանային խաղաղության համար։

Ինչպես նաև քննարկվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու ջանքերը։