Գորիսի տարածաշրջանում մառախուղ է


20:23 , 25 մարտ, 2025

Մարտի 25-ին՝ ժամը 19:45-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։