Դերասանուհի Էլեն Ասատրյանը Women՛s Club նախագծում է


17:36 , 25 մարտ, 2025

Tert.am Life-ը գրում է․

Դերասանուհի Էլեն Ասատրյանին հեռուստադիտողն այսուհետ կտեսնի Women՛s Club նախագծում:

Այս մասին Tert.am Life-ի հետ զրույցում նշեց դերաանուհու պրոդյուսեր Վահան Թովմասյանը:

Նրա խոսքով՝ թիմից եղել է առաջարկ, որը դերասանուհին սիրով ընդունել է:

Նախագծում նա ներգրավված է որպես դերասանուհի, իսկ հաղորդումը Չարենցի հետ կրկին վարելու է Լուիզա Ներսիսյանը: 

Դերասանուհին ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել առաջին թողարկման նկարահանումներից ու գրել՝ «Այսուհետ Women՛s Club»-ում: