Անդոնը ենթագիտակցորեն մատնել է ՔՊ-ի ողջ ռազմավարությունը
16:21 , 25 մարտ, 2025
Մեկնաբանելով Գյումրիի քարոզարշավի ընթացքում ընդդիմության թեկնածուների խոսույթն ու խոստումները՝ Անդոնը կոչ է արել բանի տեղ չդնել խոստումներ տվողներին՝ ծաղրելով՝ այդ խոսույթի վերջում մեկն էլ կարող է ասել, թե պատերազմ ենք հայտարարում ԱՄՆ-ին և հանձնվում ու դառնում ենք ԱՄՆ 51-րդ նահանգը:
Անդոնն իրականում ենթագիտակցորեն մատնել է ՔՊ-ի ողջ ռազմավարությունը. Նիկոլի կողմից Ադրբեջանի հետ պատերազմի սադրումը, որը տեղի ունեցավ բանակցային գործընթացի տապալմամբ ու նախկին իշխանությունների թողած հարուստ դիվանագիտական ժառանգությունից հրաժարվելու ճանապարհով, միտված էր նրան, ինչի մասին խոսել է Անդոնն ուղղակի այն տարբերությամբ, որ որևիցե գերտերության փոխարեն այս դեպքում հանդես է գալիս Ադրբեջանը: Նիկոլը Հայաստանը մտցրեց պատերազմի մեջ, տարավ դավադիր պարտության, որպեսզի այսօր երկիրը հանձնի Իլհամին ու Էրդողանին՝ սաքրելով Անկարայի սանջակը:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր թեկնածուների խոստումներին, ապա դրանք առավել քան հավաստի են, քանի որ հիմնված են իրական հաշվարկների ու ծրագրերի վրա, ուղղակի միակ բանը, որ խանգարում է հիմա, Նիկոլի իշխանությունն է, որը սրբվել-գնալու է, եթե Սարիկը Գյումրիում անքվե մնա: