Թաիլանդում պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել փղերով


13:02 , 27 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Թաիլանդի մահութները՝ փղերի ուղեկցորդները, պատրաստ են հարյուրավոր փղերի հետ դուրս գալ Բանկոգի կենտրոն և բողոքի ակցիա անցկացնել՝ ընդդեմ երկրի խորհրդարանի կողմից կենդանիներին պահելու մասին օրենքում փոփոխությունների: Ըստ այդմ, իրենց տերերից կբռնագրավվեն բոլոր փղերը, եթե չունենան գրանցման փաստաթուղթ:

Այս մասին հայտարարել է Լայթհոնգրիեն Միփհանը՝ Կոսաչաբանի հիմնադրամի նախագահը, որը զբաղվում է փղերի և դրանց ուղեկցորդների իրավունքների պաշտպանությամբ՝ հաղորդում է Ria Novosti-ն:

«Մենք պատրաստ ենք փղերին դուրս բերել Բանկոգի փողոցներ, որպեսզի իշխանությունները մեզ նկատեն՝ ուղղումների տեքստը մշակելիս»,- ասել է նա: