Թուրքիայի արտգործնախարարը Թրամփի նոր վարչակազմի օրոք առաջին անգամ կայցելի ԱՄՆ


23:31 , 24 մարտ, 2025

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Վաշինգտոն կայցելի մարտի 25-26-ը, սա կլինի առաջին պաշտոնական այցը Թրամփի նոր վարչակազմի օրոք: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։

Այցի հիմնական օրակարգի մեջ ներառված են բանակցությունները պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ ռազմավարական համագործակցության, Ուկրաինայի, Գազայի և Սիրիայի վերաբերյալ։

Բացի այդ, կքննարկվի նաև CAATSA-ի պատժամիջոցների վերացումը, F-35 ծրագրի վերականգնումը և պաշտպանական կապերի խորացման վերաբերյալ հարցերը:

Արտագործնախարարի այցի մյուս նպատակն առևտրի ոլորտոմ ծավալի մեծացումն է՝ այն հասցնելով 100 միլիարդ դոլարի: