Տեղի է ունեցել ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը


17:30 , 24 մարտ, 2025
Այսօր տեղի է ունեցել ՌԴ և ՀՀ ԱԳ  նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը․ հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:  
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր: Հատուկ ընդգծվել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման գործընթացում գրանցված առաջընթացը, որին Մոսկվան բարձր գնահատական է տալիս: Նախարարները նաև անդրադարձել են առաջիկա միջպետական շփումների ժամանակացույցին և բովանդակությանը: