12:48 , 27 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
«Միլան»-ի և Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին հայտնել է, որ հպարատանում է` ազգային թիմի կազմում հանդես գալու հնարավորություն ունենալու կապակցությամբ: Ֆուտբոլիստը նշել է, որ այդ փաստը
շատ կարևոր նշանակություն ունի իր կարիերայում:
«Իտալիայի հավաքականն իմ հպարտությունն է: Ցանկացած ֆուտբոլիստի համար ազգային թիմի մարզաշապիկը երազանքների իրականացում է:
Պարտական եմ Իտալիայի ընտրանու գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիին: Նա վստահել է ինձ անգամ ամենածանր պահերին և դա ոգևորել է ինձ»,- Football Italia-ն մեջբերում է Բալոտելիի խոսքերը: