Սյունիքը Հայաստանի անբաժան մասն է. Ֆրանսիայի դեսպան
11:10 , 24 մարտ, 2025
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին կրկին մեկնել է Սյունիքի մարզ։
«Սկսում եմ բարեկամության, համերաշխության, աջակցության այցը Սյունիք: Սյունիքը Հայաստանի տարածքի անբաժան մասն է։ Դրա բնակիչներն իրավունք ունեն ապրել խաղաղ, առանց անհանգստության և սպառնալիքների»,- նշել է դեսպանը X-ի իր միկրոբլոգում։