Սիրիայում քիմիական զենքը հնարավոր է ոչնչացնել ամենակարճ ժամկետներում. ԶԼՄ-ներ


12:06 , 27 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարծում են, որ Սիրիայում ռազմական պաշարների մեծ մասը բաղկացած է հեղուկ պրեկուրսորից, ինչը թույլ կտա դրանք ոչնչացնել ամենակարճ ժամկետներում՝ հաղորդում է The Washington Post-ը:

Այդ հանգամանքը նվազեցնում է նաև ահաբեկիչների կողմից դրանք թաքցնելու կամ գողանալու հնարավորությունը:

ԱՄՆ-ի գաղտնի աղբյուրների գնահատմամբ՝ Սիրիայի ամբողջ զինանոցը կարող է ոչնչացվել ինն ամսվա ընթացքում, եթե սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաները միջազգային տեսուչներին փոխանցեն քիմիական ակտիվների վերահսկողությունը:

«Եթե զենքի մեծ մասը բաղկացած է բնական պրեկուրսորներից, ապա դա շատ լավ նորություն է: Դրանք վտանգավոր նյութեր են, սակայն նյարդակաթվածային ազդեցություն չեն գործում»,- հայտարարել է Ազգային դիվիզիայի գիտնական Մայքլ Կուլմանը: