Կրակոց՝ Էջմիածնի քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանում․կա զոհ․ կասկածյալը Էջմիածնում հայտնի «ՃԱՊ»-ն է


15:11 , 22 մարտ, 2025

Այսօր՝ մարտի 22-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացղվել, որ Վաղարշապատ քաղաքում գործող գազալցակայաններից մեկի մոտ կրակոց է հնչել և տուժած քաղաքացին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտել են, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Արթուր Պարոնյանն է, ով հրազենային վնասվածք է ստացել գոտկատեղի շրջանում։  Ոստիկանները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Վաղարշապատ խոշորացված համայնքի Արտիմետ բնակավայրում գործող գազալցակայանի մոտից։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսխացիկի առաջ խոսել ասոմ էին, որ գազալցակայանը պատկանում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն։

Ֆոտլորագրողի տեղեկություներով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Արամվիրի մարզային քրեական վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններով պարել են կասկածյալի ինքնությունը, ով Արմավիրի մարզում հայտնի «ՃԱՊ» մականվամբ 33-ամյա Կարեն Բադալյանն է, ում և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու համար աշխատանքներ են իրականացվում։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները ու քննիչները նաև հայտնաբերել են դեպքին ականատես անձանց, որոնց ինքնությունը նախաքննության շահերից ելնելով այս պահին չենք հայտնում։